211652_close_icon
views-count25719 դիտում article-date 11:05 31-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 52-ամյա տղամարդը «ԵԿՄ» տարածքային բաժանմունքից «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Րաֆֆու փողոց 41/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ 73 խումբը բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրե Մ․-ն է։

 Ոստիկանները պարզել են նաև, որ նա մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող «ԵԿՄ» տարածքային բաժանմունքում վերանորոգման աշխատանք կատարելու ժամանակ, աստիճանահարթակից 1,5մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր