Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող աշխարհի հեքիաթների բարի հերոսների քարե արձանիկները դարձել են մարդկանց համար սիրելի վայրերից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, ինչ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող վայրում, ստեղծվել է հեքիաթային մի աշխարհ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում կհանդիպես հեքիաթային աշխարհի բոլոր բարի հերոսների՝ «Յոթ թզուկների ու Ձյունանուշի», «Երեք արջերի», «Հենզելի ու Գրետելի», «Մաուգլիի», «Կարմիր գլխարկի», «Կարկանդակ թխող տատիկի» և այլ սիրված հեքիաթների հերոսների քարե արձանիկներին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս վայրը արդեն ոչ միայն հայաստանցիների, այլ նաև զբոսաշրջիկների համար է դարձել սիրված վայրերից մեկը։ Արձանիկներն էլ բերվում են Ռուսաստանի Դաշնությունից։
Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի