1157 դիտում
16:06 06-07-2015
«Խոսող խաղալիք»՝ հեքիաթների հերոսների երևանյան շքերթ-փառատոն
«Երևանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։
«Այս ջերմ մթնոլորտը Երևանին բնորոշ է։ Այսօր «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգևում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաև մեր օրը։
Շնորհակալ եմ բոլոր խմբերին, որոնք մասնակցում են «Խոսող խաղալիք» առաջին շքերթ-փառատոնին»,- փառատոնի բացման խոսքում նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Տիկնիկային թատրոնների ղեկավարներն ու դերասաններն այս փառատոնը կարևորում են հատկապես տիկնիկային մշակույթը տարածելու առումով. տիկնիկները «դուրս են եկել» թատրոններից և երեխաներին կանչելու են թատրոններ։ «Ակամա հիշեցի՝ երբ տասնամյակներ առաջ ընդամենը 6 տիկնիկ էր դուրս գալիս հանդիսատեսին հանդիպելու, իհարկե, այդ 6 տիկնիկները անուն առ անուն երբեք չպետք է մոռացվեն. դրանք անուններ են, որոնք սկսեցին այս ամենը։
Այսօր, տոնական մի օր, հավաքվել ենք այստեղ… այսքա՜ն շատ տիկնիկներ։ Երեխաների հիշողությունում անջնջելի են մնալու այս պահերը։ Նրանք հոգեպես հարստանալու են, իսկ հոգեպես հարուստ երեխաներ ունեցող հասարակությունը հզոր հասարակություն է։ Ապրե՛ք»,- ներկաներին ողջունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը։
Փառատոնին մասնակցել են տասնյակ թատրոններ` մեկական ներկայացումով, ու կազմակերպություններ՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Երևանի խամաճիկների պետական թատրոնները, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնը, Կապանի «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնը, Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության կազմակերպությունը, «Երազանք» թատերախումբը, Աջափնյակ վարչական շրջանի «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնը, անհատ տիկնիկագործներ և այլն։
Նմանատիպ նյութեր
9950 դիտում
23:10 30-06-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում անցկացվեց «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը
1287 դիտում
20:30 11-10-2015
«Խոսող խաղալիք»՝ ջերմ ու բարի քաղաքում
3160 դիտում
22:38 01-07-2016
Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը
Այս բաժնից
1795 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
979 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
1012 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը