211652_close_icon
views-count4558 դիտում article-date 12:58 22-12-2024

Երևանում հայտնի «մահաբեր» խաչմերուկում Վահե Ղազարյանի և Արամ Հովհաննիսյանի շնորհիվ վերջապես 30 տարի չլուծվող խնդիրը լուծվեց ի շահ բնակչի. տեղադրվեցին լուսակիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների, վրաերթերի, այդ թվում՝ ողբերգական դեպքեր է լուսաբանել ու նշված հատվածի հարևանությամբ բնակվող բնակիչները բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ու խնդրել էին պատկան մարմիններին, որպեսզի նշված խաչմերուկում վերականգնվեն լուսակիրները, որոնք եղել էին դեռ սովետական տարիներին։ Ու այդ լուսակիրների շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր հազվադեպ էին լինում։

Բնակիչները վերջին անգամ խնդրանքով դիմել էին ՀՀ Ներքին գործերի այն ժամանակվա նախարար Վահե Ղազարյանին, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ներկայիս պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, որպեսզի լուսակիրների տեղադրման համար իրենք միջամտեն ու վստահ էին, որ խնդիրը կլուծվի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արդեն վերջապես շնորհիվ Վ. Ղազարյանի և Ա. Հովհաննիսյանի ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի, ՃՈ համապատասխան բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ օրեր առաջ տեղադրվեցին երկար սպասված լուսակիրները, կատարվեցին գծանշումներ, տեղադրվեցին նաև երթևեկությունը կարգավորող ցուցանակներ։

Այսօր ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Վ. Ղազարյանին, Ա. Հովհաննիսյանին, Ն. Սարգսյանին, Կ. Կոստանյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասելով. 

«Մոտ 30 տարի էս խաչմերուկը վերածվել էր դժոխքի, տրանսպորտային «սոդոմ-գոմոր» ասես լիներ։

Քանի տարի է՝ ծեծում էինք պատկան մարմինների դուռը, նամակներ գրում, խնդրում, որպեսզի սովետական տարիների գործող լուսակիրների աշխատանքը վերականգնվի, բայց ոչ մի արդյունք , ամեն վթարից հետո գալիս, խոստանում էին ու այդպես էլ խնդիրը չէր լուծվում։

Վերջին հույսով դիմեցինք այն ժամանակվա ՀՀ Ներքին գործերի նախարարության Վահե Ղազարյանին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ներկայիս պետ Արամ Հովհաննիսյանին ու հավատում էինք, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի ի շահ բնակչի։ Եվ, իրոք, արդեն այս խաչմերուկը, կարելի է ասել, այլևս չենք կոչի մահաբեր խաչմերուկ։ 

Հիմա սվետաֆոները գործում են, գծանշումերն արված են, ցուցանակները՝ տեղադրված, շատ գոհ ու շնորհակալ ենք Վ. Ղազարյանից, Ա. Հովհաննիսյանից, Ն. Սարգսյանից, Կ. Կոստանյանինխց և Տ. Ավինյանից։ Հալալ է, որ վերջապես մեր ձայնը լսելի դարձավ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր