211652_close_icon
views-count111270 դիտում article-date 15:20 30-01-2020

Գյուղացիներն ասում էին. «Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, վերջապես, Սովետական ժամանակներից գյուղում մնացած մահաբեր էլեկտրասյուների խնդիրը լուծվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հունվարի 29-ին, խոստմանը հավատարիմ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Կոտայքի մարզի Զառ գյուղ տեղափոխվեցին բետոնե էլեկտրասյուները, որոնք փոխարինելու են դեռ Սովետական տարիներից իրենց դարն ապրած, գյուղի մի քանի փայտե, փտած էլեկտրասյուներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ, երբ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանն այցելել էր նշված գյուղ, պայթյունի հետևանքով ամբողջովին փլուզված տան ամուսիններին, նրան էին մոտեցել գյուղի բնակիչներն ու խնդրել, որպեսզի նա Գ. Ծառուկյանին փոխանցի, որ գյուղում մի քանի էլեկտրասյուներ ամեն պահի կարող է ընկնեն ու դառնան պատուհաս՝ բնակիչներին։ Տեղում Է. Բաբայանը գյուղացիների խնդրանքը հեռախոսով փոխանցեց Գ. Ծառուկյանին և արդեն երեկ խնդիրը լուծվեց։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին նաև. «Գոհ ենք թե Գագիկ Ծառուկյանից, Է. Բաբայանից, թե գյուղապետ Լևոն Խաչատրյանից, ովքեր կարճ ժամանակում խնդիրը լուծեցին։ Գյուղապետն էլ արդեն էլեկտրոցանցի աշխատողներին «տոկի է տվել», որ կարճ ժամանակում էլեկտրասյուները տեղադրեն, ու էդ էլեկտրասյուները հաստատ 100 տարի էլ կմնան»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/29/1146006/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 17-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցի 19 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, գազի արտահոսքի ու պայթյունի հետևանքով տեղի ունեցած խոշոր փլուզման վերաբերյալ, ինչի հետևանքով տարեց ամուսինները, որոնց փլատակների տակից դուրս էին բերել գյուղի բնակիչները, տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Հունվարի 28-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Զառ գյուղի բնակիչները, ովքեր հայտնել էին, որ դեպքից կարճ ժամանակ անց իրենց գյուղ էին այցելել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գրասենյակի ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը, ովքեր, տեղում ծանոթանալով իրավիճակին, հեռացել էին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «Ճիշտն ասած, դեպքից հետո շատերը եկան, գնացին, և միշտ մտածում էինք, որ էս տանտերերը ինչպես են կարողանալու միայնակ սոցիալական այս ծանր պայմաններում զրոյից կառուցել հիմնովին փլուզված տունը։ Ճիշտ է, մենք գյուղացիներով ինչ հնարավորություն ունենք, անելու էինք, որովհետև մեր գյուղի դրվածքն ա էդպես, ինչը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Իզուր չի ասված հայտնի խոսքը՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, ուրիշի ցավ չի լինում։ Գյուղապետի գլխավոոությամբ դեպքից հետո տարածքը մասամբ մաքրել էինք, ու ոնց գցում-բռնում էինք, մեզ բարի ու սրտացավ մարդկանց կարիքն էր անհրաժեշտ։ Երեկ պատգամավոր Է. Բաբայանի ուղեկցությամբ տուժածի ընտանիքին որպես օգնություն շինանյութ հատկացվեց՝ քար, ցեմենտ, ավազ, հետո իմացանք, որ այդ ամենը ուղարկվել է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ»։ «Ճիշտն ասած, գյուղացիներով այս օրերին նաև իրար մեջ խոսում ու ասում էինք՝ էդ անտերը նախընտրական տարի էլ չի, դժվար էլ մեզ օգնեն, եղունգ ունես, գլուխդ քորի,-ասում էր տուժած ամուսինների որդին, ով դեպքի օրը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում,-նախ՝ ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել իմ գյուղացիներին, գյուղապետին, փրկարարներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ մայրիկիս ու հայրիկիս դուրս են բերել փլատակների տակից։ Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել «Աբովյան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկներին, ովքեր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը՝ արեցին ամեն ինչ, որ հիմա հայրիկս ու մայրիկս ողջ են մնացել։ Ճիշտ է, դեռ բուժում են ստանում, բայց վստահ եմ՝ Աստծո կամոք բժիշկները կենաց-մահու պայքար տանելով՝ իրենց գործը բարձր մակարդակով կատարեցին։ Այսօր առավոտյան գյուղապետը մեզ հայտնեց, որ Գ. Ծառուկյանի և Է. Բաբայանի կողմից մեր ընտանիքին հատկացվել է շինանյութ՝ քար, ավազ, ցեմենտ, անգամ շինանյութի տեղափոխման հարցն են լուծել, ու վստահ եմ՝ Ծառուկյանի, Բաբայանի, գյուղապետի և մյուս բարի կամքի տեր մարդկանց շնորհիվ տունը կկառուցեմ, ու նորից ծնողներս կապրեն այս տանը։ Հատուկ երախտիքի խոսքն եմ ուղղում նաև իմ համագյուղացիներին, հալալ է նրանց, էն, որ ասում է՝ մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամի գալը, հարևանն է հասնում, դա հաստատ վերաբերում է մեր գյուղին, մեր ժողովրդին, մեր պատգամավորներին, պատգամավորներ, ովքեր ապացուցեցին, որ նրանք երբևէ նման իրավիճակներում իրենց ընտրողներին միայնակ չեն թողնի։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ ապացուցեց, որ իր խոսքը տղամարդու խոսք է, իր գործը բարի է։ Թող Աստված ուժ ու եռանդ տա նման մարդկանց, որ կան մեր շրջապատում»։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ երբ բանվորները շինանյութը դատարկում էին, մի քանի գյուղացիներ խնդրանքով դիմել էին Է. Բաբայանին, որպեսզի նրա միջոցով Գ. Ծառուկյանին փոխանցվեր իրենց ևս մեկ խնդրանք, իսկ խնդրանքը այն էր, որ գյուղում կային մի քանի՝ Սովետական տարիներից կանգնեցված փայտե էլեկտրասյուներ, որոնք «Լենինի դարից եկած»՝ արդեն վտանգ էին ներկայացնում իրենցից, ուժեղ քամու ժամանակ հնարավոր էր՝ ընկնեն և հերթական արտակարգ դեպքերը տեղի ունենային։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր