211652_close_icon

Թրամփը նամակ է ուղարկել Իսրայելի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Նեթանյահուի նկատմամբ հետապնդումը

views-count937 դիտում article-date 20:08 12-11-2025
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով նրան ամբողջությամբ դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի գործով հետապնդումը, հաղորդում է Haaretz-ը։

ԱՄՆ առաջնորդն Իսրայելի վարչապետի դեմ հարուցված քրեական գործը որակել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և հայտարարել է, որ այն անարդար է։

«Ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը՝ նրան ներում շնորհելով և մեկընդմիշտ վերջ դնելով այս իրավիճակին», – գրել է Թրամփը:
Ի պատասխան՝ Հերցոգը անսահման հարգանք է հայտնել նախագահ Թրամփի նկատմամբ, բայց ընդգծել է, որ ներման խնդրող յուրաքանչյուր ոք պետք է պաշտոնական հարցում ներկայացնի սահմանված ընթացակարգերին համապատասխան և համապատասխան մարմիններին։

Հարցումը պետք է ներկայացվի անձամբ Նեթանյահուի կամ նրա հարազատների կողմից, սակայն նրանք դեռ դա չեն արել, հաղորդում է Times of Israel-ը։

75-ամյա Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որը քրեական մեղադրանքների է ենթարկվում։ Նրա դեմ դեռևս 2019 թվականին առաջադրվել են խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության մեղադրանքներ։
 

Նմանատիպ նյութեր