6415 դիտում
21:15 22-11-2020
Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակ է հղել Պուտինին՝ խնդրելով վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները․ «Ազատություն»
Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ: Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի` ժամանակին Ռուսաստան տեղափոխելը:
Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը:
Նմանատիպ նյութեր
2143 դիտում
11:45 23-07-2021
Պահպանելով հայ մշակույթի դարավոր պատմությունը. լույս է տեսել Շերլի Ավետյանի «Իրանի Հայկական եկեղեցիները» գիրքը
1582 դիտում
13:29 21-04-2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին և Զելենսկուն՝ խնդրելով ընդունել իրեն
2147 դիտում
10:18 20-10-2019
Լոնդոնը նամակ է հղել ԵԽ-ին՝ խնդրելով Brexit-ի գործընթացի հետաձգում
Այս բաժնից
1030 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2826 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
973 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում