ՀԾԿՀ-ն նախագահելու է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընտրվել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի նախագահող: Այս օրերին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցող` ԵՄ ԱլԳ երկրների հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 26-րդ լիագումար նիստում ՀԾԿՀ-ն հերթական անգամ ընտրվել է նշված ցանցի 2026 թվականի նախագահող, իսկ Չեխիայի հեռահաղորդակցության գրասենյակը (CTU)` փոխնախագահ:
Որպես նախագահող՝ ՀԾԿՀ-ն համակարգելու է ցանցի 2026 թվականի աշխատանքները` ապահովելով դրա բնականոն գործունեությունը ու զարգացումը` ներառյալ ԵՄ-ի EU4Digital ծրագրի շրջանակում Earnst&Young խորհրդատվական կազմակերպության և Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի կողմից իրականացվող միջոցառումների մասով:
EaPeReg ցանցը կազմում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինները: Ցանցում գործում են 3 մասնագիտական աշխատանքային խմբեր (լայնաշերտ ինտերնետի զարգացման, ռոումինգի և հաճախականային սպեկտրի), որտեղ ի թիվս նշված երկրների ներկայացուցիչների ներգրավված են նաև ԵՄ հեռահաղորդակցության կարգավորող մարմինների փորձագետները, և նշված 3 խմբերից 2-ը, նույնպես, ղեկավարում/համաղեկավարում է ՀԾԿՀ-ն: