11349 դիտում
11:34 03-07-2015
Արմավիր քաղաքում Mercedes-ները բախվել են իրար, որոնցից մեկն էլ հետո հարվածել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մաշտոց-Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչներ, 53-ամյա Կամո Բայազյանի վարած Mercedes մակնիշի 75 QO 005 համարանիշի և 39-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍT 439 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդներից Ա. Գրիգորյանը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հարվածի արդյունքում Կ. Բայազյանը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն թթի ծառին:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Սևակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+