Կամերային թատրոնում մշակութային բում էր. տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ բանաստեղծ Սոնա Վանի «Այս Աղջիկը» գրքի շնորհանդեսը. ներկա էին հայտնի ու սիրված մտավորականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Սոնա Վան, անուն, որը հայտնի է աշխարհի շատ երկրներում։ Սոնա Վան, ով համարվում է աշխարհահռչակ հայ բանաստեղծ։
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ բանաստեղծ Սոնա Վանի «Այս Աղջիկը» գրքի շնորհանդեսը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ելույթներով հանդես եկան բանաստեղծ, գրքի խմբագիր Հայկ Սիրունյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը։
Միջոցառմանն իրենց հրաշք ու գեղեցիկ կատարումներով շունչ ու արյուն տվեցին ՀՀ վաստակավոր արտիստ, հանրության կողմից սիրված ու ճանաչված Սիլվա Յուզբաշյանը, վաստակավոր արտիստ Քեթրին Մանասյանը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի, սիրված ու ճանաչված մտավորականներ՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, հայ կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, հայ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի գլխավոր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը, հայ նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը և մշակույթի սիրված ու ճանաչված այլ գործիչներ, Սոնա Վանի գրական աշխարհը բարձր գնահատողներ։
Սոնա Վանը համարվում է իր կյանքի օրոք ամենաշատ գրախոսված և թարգմանված հայ հեղինակն աշխարհում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, հրատարակվել են առանձին գրքեր և նա բազմիցս արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների և վերջին մրցանակին նա արժանացել է այս տարի Ամերիկայի միացյալ նահանգների բարձրագույն նախագահական մեդալի։ Գաղտնիք չէ, որ Նյու Յորքի «Յելլ» ակումբի նախագահ Ստանլի Բարկանի կողմից Սոնա Վանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի։
Տարիներ առաջ աշխարհահռչակ հայ բանաստեղծ Սոնա Վանը բացառիկ հարցազրույց էր տվել SHAMSHYAN.com-ին, որը ներկայացնում ենք ստորև.
«Քաղաքում, որի սիրտը խոցել է պատերազմը, ուր մեռյալներն են թաղում հազարավոր ողջերին ու որտեղ չոր աչքեր գրեթե չկան, ահա այդ քաղաք, իր տուն է վերադարձել պոեզիայի շքեղ ու էլեգանտ դիվան՝ ամերիկահայ հանրահայտ պոետ ՍՈՆԱ ՎԱՆԸ։
Ու այս անգամ վերադարձել է մի տեսակ ծածուկ, մեդիայի խոսափողներից հեռու, մի այլ խորհրդանշական լռությամբ, իր խոսքով ասած՝ ինքն իր մեջ ներծծված։
Բայց զարմանալի կլիներ, որ Սոնա Վանը չգտներ այն գեղագիտությունն ու զորավոր բովանդակությունը, որով բախում են սգակիրների դուռը, այն ծածկագրությունը, այն նշանները, որով խոսում են թարմ հողաթմբի վրա կանգնած մարդու հետ։
Ոչ, մենք չենք խոսում այն մասին, թե այս պատերազմում հեռավոր Նահանգներից Սոնա Վանն ու իր ամուսին, լեգենդար բժիշկ Նուբար Ջանոյանն ինչ մեծ դրամագլխով օգնեցին մեր զինվորներին։ Հանրային հարթակում, նրանց ընտանիքը, այս մասին երբեք չի խոսում։
Ծածկագրությունն այլ տեղում է․ Սոնա Վանը, այս տաղանդավոր գրական արտիստը հաղթանակ է բերել Հայաստանին, մշակութային հաղթանակ, որի կարիքն այնքան է զգում Հայաստանը։
Այս անգամ Խորվաթիայի Կորչուլ կղզուց, ուր սեպտեմբերի 17-23 կայացավ հեղինակավոր Պոեզիայի միջազգային փառատոնը և նրան շնորհվեց միանգամից երեք մրցանակ․ «Feniks» իմպրեսիոնիսական միջազգային գրական մրցանակ «Donat» 2021 պոեզիայի միջազգային մրցանակ «Պիտեր Կանավելիչ»-ի մրցանակ Երկու տասնյակ լեզուներով թարգմանված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գիրքը հաղթարշավով անցավ նաև այս փառատոնով, ուր ընթերցողների սեղանին դրվեց նաև նրա սերբերեն թարգմանությունը։
Աշխարհում արդեն լայնորեն տիրաժավորված գիրք, որը Հայոց ցեղասպանության միջից պատմում է մինչ օրս քաղաքակիրթ աշխարհում իրականացվող այլ ցեղասպանությունների և պատերազմների, մարդու իրավունքների ու զգացմունքների ոտնահարման մասին։
Մեծ պոետից ավելի լավ չես ձևակերպի, Սոնա Վանի դիպուկ ձևակերպմամբ՝ «Լինել բանաստեղծ նշանակում է լինել ինքդ քո մեջ ներծծված, լուռ, պատասխանատվության ու ամոթի մեջ թե՛ քո անձի եւ թե քո տեսակի համար:
Նշանակում է վերածվել համակ լսողության, ունենալ հստակ ներքին պահանջ` միաժամանակ ընդունելով լռությունը որպես ճակատագիր:
Այսպիսի ճնշման տակ արտաբերված բառը կկրի իր իմաստի բացարձակ չափը, կունենա անքննելի տոնայնություն եւ կհնչի ավետարական բառի հրամայականով` իր մեջ կրելով դրա իրագործման կոդ-բանալին:
Ինչպես, երբ Աստված ասաց` ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ու լույս եղավ»»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի