Ուկրաինական գործարք․ aravot.am
«Առավոտ»-ը գրում է․ «Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք»
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։
Օրվա վերջն էր։ Այդ պահը, երբ դուռը փակելիս մարդը վստահ է՝ աշխատանքային օրն արդեն հետեւում է մնացել։ Բայց ոչ դետեկտիվի դեպքում …
-Կներեք, պարոն Գաբրիելյան, կարո՞ղ եմ մի քանի րոպեով. լսեցի միջանցքից:
Դետեկտիվի գործն ունի մի պարզ կանոն. եթե մարդը գալիս է առանց զանգելու, ուրեմն խնդիրը սպասել չի կարող։
Հրավիրեցի ներս: Ուկրաինայից մեր հայրենակիցն էր, անունը Արամ։ Բավականին լարված էր: Խնդրեց թույլտվություն ծխելու համար: Ես վաղուց թողել եմ ծխելը եւ իմ գրասենյակում չեն ծխում, բայց բացառություններ լինում են: Սա հենց այդ դեպքն էր: Օգտագործեցի իմ վաղեմի հնարքը՝ դետեկտիվի պատրաստած սուրճ եւ հայկական հին կոնյակ: Նման դեպքերում շատ արդյունավետ միջոց՝ լարումը թուլացնելու համար: Կոնյակը լցրեցի։ Արամը մի շնչով դատարկեց գավաթն ու վառեց սիգարետը.
Երեւանից էր: 1990 ականներին մեկնել էր Ուկրաինա բարձրագույն կրթություն ստանալու համար: Ինստիտուտն ավարտելուց հետո մնացել էր այնտեղ: Չէր ամուսնացել: Իրեն նվիրել էր բիզնեսին: Տարիների ընթացքում ստեղծել էր լուրջ բիզնեսներ, ուներ բաժնեմասեր ուկրաինական ու միջազգային հայտնի ընկերություններում։ Բայց իր համար ամենաթանկը երեսուն տարվա ընկերոջ հետ հիմնադրած կազմակերպությունն էր: Շատ հաջողված բիզնես, որն ուներ մասնաճյուղեր Ուկրաինայի տարբեր քաղաքներում։
Ռուբենի հետ ընկերներ են ուսանողական տարիներից։ Միասին են ապրել աղքատությունն ու հաջողությունը։ Այդպիսի հարաբերությունները մարդկանց դարձնում են անբաժանելի ու շատ հավատարիմ։ Վերջին ամիսներին սկսվել էին տարօրինակ իրավիճակներ։ Անանուն նամակներ ուղղված տարբեր պետական գերատեսչություններ, Հարկային ու մաքսային տոտալ ստուգումներ։ Դատական վարույթներ։ Ճնշումներ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից։ Այդ ամբողջ թնջուկում նրանք մշտապես միասին են՝ ինքն ու Ռուբենը, որպես «ընկեր», «փրկիչ», «խորհրդատու»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում