8824 դիտում
22:49 12-09-2023
Երևանում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը. ներկա էին հեղինակը, սիրված հոգևորականն ու ճանաչված իրավաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտմբերի 12-ին, Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի․գ․թ․, դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանի հեղինակած «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնորհանդեսի բացման արարողությունից անմիջապես հետո խոսքը տրվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, ով իր խոսքը սկսեց միասնական աղոթքով, այնուհետև խոսեց գրքում իրեն առավել շատ հետաքրքրող երկու թեմայի մասին և վստահեցրեց, որ հեղինակը կարևոր դիտարկումներ է արել և անգամ բանավեճի հետաքրքիր թեմաներ է արծարծել:
Միջոցառման ընթացքում իր խոսքով հանդես եկավ ճանաչված իրավաբան, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, և այլ ներկա գտնվողներ, ովքեր կարևորեցին Ա. Հարությունյանի աշխատանքը, որը ամփոփված է ուսումնական ձեռնարկում:
Շնորհանդեսից անմիջապես հետո գիրքը սկսվեց վաճառվել հեղինակի մակագրությամբ: Խորհրդանշական էր, որ ծնունդով արցախցի Ա․ Հարությունյանի ցանկությամբ նաև փոքրիկ ընդմիջում էր նախատեսված, որը արցախյան նշանավոր ուտեստներից մեկն էր՝ ժենգյալով հացը:
Լուսանկարներըև տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4238 դիտում
21:45 20-02-2019
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
196138 դիտում
22:48 24-07-2019
Մահացել է սիրված ու ճանաչված լրագրող, հեռուստամեկնաբան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հայրը
1158 դիտում
20:12 09-07-2022
Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին
Այս բաժնից
2038 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2164 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան