Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Էլֆիք Զոհրաբյանի՝ «Բյուրեղապակե մարդը» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 21-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Էլֆիք Զոհրաբյանի` «Բյուրեղապակե մարդը» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվեց բեմականացմամբ:
Է. Զոհրաբյանի հեքիաթներն առանձին գրքով լույս են տեսնում առաջին անգամ: Գիրքը նախատեսված է կրտսեր տարիքի ընթերցողների և իրենց հոգու հեքիաթը չկորցրածների համար:
Վանաձորի գրախանութները հարստացան ևս մեկ գրքով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի