«Ուշադիր լսի՛ր»․․․, «լսում եմ»․ թեժ զրույց՝ ՔՊ-ականների ու Վարդան Ղուկասյանի փեսայի միջև՝ Գյումրու «մարդաբոյ» փոսերի ու հալվող ասֆալտի մասին․ Aravot.am
Գյումրու ավագանու նիստում թեժ քննարկում ծավալվեց քաղաքի փողոցների անմխիթար վիճակի մասին։ Այս հարցում ակտիվ էին հատկապես ՔՊ-ականները, որոնք նույնիսկ անեկդոտներ էին պատմում քաղաքի փողոցների փոսերի մասին։
Մեկ այլ ՔՊ-ական էլ՝ Վահան Դավթյանը, կոնկրետ փողոցների կոնկրետ հատվածներ մատնանշելով՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վերահսկողական մեխանիզմ ունեն, երբ փոսերում նոր լցված ասֆալտը ձյան հետ հալվել է։ «Տեսնում ենք, որ նոր փոսալցումներն ամբողջովին քանդվել են, նշանակում է՝ մենք գումար ենք տվել ու բավականին մեծ գումար ենք տվել, որպեսզի կարողանանք փոսերը նորոգել, բայց ասֆալտը սառույցի ու ձյան հետ հալվել, գնացել է»,- քննադատեց ավագանու անդամը։
Ավետիս Առաքելյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանը հանձնաժողովներ է ձևավորել, որոնց կազմում են փոխքաղաքապետերը, խորհրդականները, օգնականները, ու որոնք հսկողություն են իրականացնում։ Նա մեկ անգամ ևս հետաքրքրվեց, թե կոնկրետ որ հատվածներում է ասֆալտը քանդվել։
Տեղեկանալով, որ մի հատվածը Շիրակացի փողոցում է՝ կաթի գործարանի մոտակայքում, մյուսը՝ Անի թաղամասի սկզբնամասում, Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ Անի թաղամասի՝ տարիներ շարունակ չասֆալտապատված փողոցները կապիտալ հիմնանորոգվելու են, նախագծի մրցույթում կա արդեն հաղթող, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կհայտարարեն շինարարի մրցույթ, ու կսկսվեն աշխատանքները։ «Մեզ չմեղադրեք, թե բյուջեի փողերը փոշիացրել ենք, այո, բողոքներ կան, որոնք ընդունելի են։ Ես այսպես եմ կարծում․ մի տեղը, եթե գնալու է կապիտալ վերանորոգում, էդտեղ գումարներ դնելը ուղիղ փոշիացում եմ համարում, էդտեղ մեծ ծրագիր կա՝ 10 միլիոն եվրոյանոց ծրագիր կա, որով կապիտալ վերանորոգում է արվելու՝ փողոցը, մայթը, լուսավորությունը։ Այո, որոշակի աշխատանք պիտի կատարենք, խելքը գլուխը պիտի բերենք, չպիտի թողնենք, որ մարդաբոյ փոսեր առաջանան, բայց եթե էդտեղ գումարներ ուղղենք, ասենք՝ 100 միլիոն, հետևից քերենք, թափենք, ճիշտ չեմ համարում»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ-ական Վահագն Մկրտչյանը միջամտեց՝ ասելով, մեծ գումար պետք չէ ծախսել, ասենք՝ 100 միլիոն, որտեղ որ խոշոր ծավալի շինարարական աշխատանքներ են սպասվում, բայց քաղաքացիների հարկերով ձևավորված բյուջեն պարտավոր են ծախսել այդ նույն բնակչի բարեկեցության ու հարմարավետության համար։ «Կարելի է խճապատում անել, քերած ասֆալտ լցնել, բայց մենք հարմարավետություն պիտի ստեղծենք։
Նույն Անի թաղամասում 25 հազար բնակչություն կա, պետք չէ ասել՝ լավ դե․․․ Հաջորդ տարի, հոկտեմբերին նոր շինարարի մրցույթ կհայտարարվի, հետո 2-3 ամիս էլ կգնա, հաջորդ տարվա գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները։ Լավ, մարդն էդ վիճակում մի տարի ինչպես կարող է շարժվել»,- ասաց Վահագն Մկրտչյանը։ «Ավարտեցի՞ք»,- հարցրեց Ավետիս Առաքելյանը։ Վահագն Մկրտչյանը պատասխանեց․ «Ավարտեցի և կխնդրեմ ինչ-որ ձևով լուծում տալ»։ «Ես էլ ձեզ կխնդրեմ, ուշադիր լսեք իմ խոսքերը»,- ասաց Ավետիս Առաքելյանը։ «Լսում եմ»,- պատասխանեց ավագանու ՔՊ-ական անդամը։ Ավետիս Առաքելյանը շարունակեց․ «Տարընթերցում եղավ ձեր մոտ։ «Հա դե», նման արտահայտություն ես չեմ արել, երբեք ու երբեք հեգնանքով քաղաքացիների մասին ես չեմ արտահայտվում, հատկապես հարգելի գյումրեցիների հանդեպ, որոնք մեր ընդդիմադիր դաշտին 30 հազարից ավելի ձայն են տվել, ես ո՞նց կարող եմ մարդկանց ասել՝ չէ, չի լինի։ 17 հազարն էլ ձեզ են ձայն տվել, մենք բոլորի իշխանությունն ենք»։
ՔՊ-ական Վահան Դավթյանը նորից շարունակեց իր բարձրաձայնած հարցը, պատմեց, որ ականատես է եղել, թե ինչպես իր մատնանշած հատվածում երկու մեքենաներ ընկել են փոսը, վնասվել։ «Ոնց որ բոմբ տրաքած լինի Սախարովից մինչև Պարույր Սևակ փողոցն ընկած հատվածում, ահավոր է։ Իմ դիտարկումները ցույց են տվել, որ նոր ասֆալտն է փչացել, փոսալցված հատվածները քայքայվել են, շատ քիչ բարակ շերտով են արել ասֆալտը։ Բան չունեմ ասելու, դուք անձամբ չեք գնալու ամեն փոսի կողքը կանգնեք, բայց կարող եք էդ վերահսկողությունը կատարել, գոնե մեկ տարի էդ փոսալցումը պիտի գնա, ինչպե՞ս կարող է ասֆալտը հալվել»,- հարցրեց ավագանու անդամը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում