211652_close_icon
views-count79618 դիտում article-date 12:04 15-08-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին. կասկածյալը նրա 26-ամյա որդին է. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Միքայել Գարակյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնիդ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է:  

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն:

Բնարկարանում հայտանբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասակածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել, իսկ սպանելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից, հարևաններն էլ փորձել են կնոջը օգնություն ցուցաբերել, սակայն հարվածները կյանքի հետ անհամատեղելի են եղել, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր