211652_close_icon

Ոստիկանները, քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացահայտեցին Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանի անհետացման դեպքը. երեխային կյանքից զրկել է հայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count54027 դիտում article-date 12:53 03-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշ տեղեկություններ հայտնեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվող, Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրանի անհետացման և նրա մարմինը հայտնաբերելու վերաբերյալ: 
 
ՆԳ նախարարը հայտնեց, որ երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել երեխային:

«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։

Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։

Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող», - ասաց ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ավելացրել է նա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։

Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր