Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում․ տեղում են մարզպետը, մարզի քննչական և քրեական վարչության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համայնքային ու քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների, կամավորների և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Սևանի քննչական բաժնի քննիչների, Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ և հարակից գյուղերի բնակիչները կամավորների հետ շարունակում էին 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Վաղ առավոտից վերսկսվել էին որոնողական աշխատանքները և փրկարարները, այդ թվում՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները որոնողական աշխատանքները շարունակում են Ծափաթաղ գյուղի դիմաց՝ Սևանա լճի հարակից մի քանի կմ-անոց հատվածներում:
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։