211652_close_icon

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է

views-count1093 դիտում article-date 09:39 27-10-2025
Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է։

1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

Զինված հարձակվողները մինչև առավոտ պատանդ պահեցին խորհրդարանի պատգամավորներին և կառավարության անդամներին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, բանակցությունների արդյունքում նրանք հանձնվեցին իրավապահ մարմիններին։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

Նմանատիպ նյութեր