114961 դիտում
09:42 25-09-2017
Արտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Այդ օրը Երևանի բնակչուհի՝ 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: