Արաբկիրի թաղապետարանի կողմից Ղափանցյան փողոցում 2 ամիս առաջ ասֆալտապատված ճանապարհին խմելու ջրի խողովակը վնասվել է, ասֆալտը՝ ճաքել, ջուրն էլ ողողում է մարդկանց տներն ու բակերը. ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 2 օր է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցում՝ մոտ 2 ամիս առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ ասֆալտապատված ճանապարհին, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով այն դուրս է գալիս ու հոսում՝ անհարմարություններ պատճառելով վարորդներին ու հարևանությամբ բնակվող սեփական տների ու բազմաբնակարան շենքերի բնակիչներին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 18-ին, նույն պատկերն էր, սակայն պատասխանատուները, տվյալ դեպքում՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն ու Արաբկիրի թաղապետարանը, ոչինչ չեն ձեռնարկում վթարը վերացնելու ուղղությամբ։ Մինչդեռ այդ ճանապարհն ամիսներ շարունակ եղել էր քանդած, վարորդների ու հետիոտների համար մի իսկական պատուհաս էր դարձել և միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Արաբկիրի թաղապետարանը՝ թաղապետ Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, իրականացրեց ասֆալտապատում։
Բայց այսօր արդեն այս ասֆալտապատված վայրում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը ճաքել է ու ջուրը դուրս է գալիս։
Թե ով է պատասխանատու ջրի կորստի համար, դեռևս հայտնի չէ, մինչդեռ հիմա եթե նշենք, որ պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, այնտեղից կսկսեն հերթական պատասխանը տալ, թե դա մեր գիծը չէ, լրատվամիջոցն էլ գույները խտացնում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։