211652_close_icon

Երևանում տեղի ունեցավ «Հայրեններ» հասարակական կազմակերպության առաջին համագումարը․ ներկա էին պատերազմի բովով անցած հերոսներ, հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2140 դիտում article-date 20:17 18-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, կայացավ «Հայրեններ» Հասարակական կազմակերպության լիագումար նիստը։ Նախաձեռնության հեղինակը Մամիկոն Խուրշուդյանն է, իսկ անդամները 44-օրյա պատերազմի մասնակիցները։

Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, բժիշկներ, պատգամավորներ և Խուրշուդյանն ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ քաղաքական բոլոր ուժերին հրավիրել ենք՝ ընդգծելու համար կառույցի ապաքաղաքական լինելը։

Կազմակերպության հիմքը համանուն գրաշարն էր, որը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված հերոսների ազատության և հայրենիքի համար մղած պայքարի մասին։ Գրքում ամբողջությամբ զետեղված են այս միջոցառմանը մասնակցող Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմությունները։ Նրանցից շատերն այսօր ելույթով հանդես եկան։

Միջոցառման 2-րդ հատվածում տղաների կողմից որպես ՀԿ-ի նախագահ առաջադրվեց Մամիկոն Խուրշուդյանի թեկնածությունը։ Վերջինս միաձայն ընտրվեց, ընտրեցին  նաև փոխնախագահներին և կառույցի գործող անդամների կազմը։

Միջոցառումն ավարտվեց Խուրշուդյանի շնորհակալական խոսքերով սինխռ և հյուրերի շնորհավորական խոսքերով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր