211652_close_icon
views-count14297 դիտում article-date 11:03 29-01-2025

Աշտարակում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան բոլոր պատերազմների հերոսների հիշատակին․ ներկա էին հոգևոր հայրեր, հերոսածին մայրեր, պատերազմի բովով անցած տղաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի օրը, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան բոլոր պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակի զինվորական պանթեոնում էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ այդ թվում հերոսածին մայրեր, պատերազմի բովով անցած տղաներ, հյուրեր։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո տարածքի հոգևոր առաջնորդներ Տեր Հովել Քահանա Օհանյանի և Տեր Մկրտիչ քահանա Երանյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, խնկարկում և մոմավառություն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+

Նմանատիպ նյութեր