Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Մեծամորում 39-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե էլեկտրասյուներին և տապալել դրանք․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Դանիելյանը և Սամվել Պողոսյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։