Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Արմավիրի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Նրան առաջինը օգնության են հասել «Jeep»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լեռնիկ Հովսեփյանն ու Սրապ Փուրթոյանը:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով գյուղամիջյան հատվածից դուրս է եկել գլխավոր մայրուղի, չի զիջել «Jeep»-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
2 վարորդները ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներ և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։