211652_close_icon
views-count52696 դիտում article-date 11:23 20-10-2022

Երևանում աղբատար ավտոմեքենայի խմած վարորդը տապալել է հսկայական ծառը, կողաշրջվել, կոտրել գազախողովակներ, բախվել կայանված ավտոմեքենաներին ու էլեկտրասյուներին․ ճանապարհը փակվել է․ օպերատիվ են գործել փրկարարները բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում Խաչատուր Վարդանյանը իր վարած KAMAZ մակնիշի աղբատար ավտոմեքենայով Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև KAMAZ-ը տապալել է այն, ապա առաջ ընթանալով՝ կոտրել գազատար մի քանի խողովակ, բազալտե եզրաքարերն ու բախվել կայանված՝ Հրաչիկ Համբարյանին պատկանող VAZ 2106 մակնիշի և Արմեն Դավթյանին պատկանող Mini Cooper մակնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակներ նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները դարարեցրել են KAMAZ-ից թափվող դիզվառելիքի արտահոսքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել  նույն վաշտի պարեկներ Գևորգ Բաբայանն ու Վարդան Միրզոյանը։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։ 

Քանի որ սկսվել է գազի արտահոսք, «Գազպրոմը» ժամանակավորապես նշված փողոցի գազամատակարարումը դարարեցրել է։ Եվ ողջ գիշեր մասնագետները աշխատանքներ են կատարել վթարը վերացնելու ոււղությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, քանի որ վնասվել են նաև մայթին տեղադրված փայտե և բետոնե էլեկտրասյուները։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափութան փոձաքննության։ Աղբատար КАМАЗ-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղբատար բեռնատարը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և վերջերս էր այն ներկրվել Հայաստան։ 

Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր