211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Ճամբարակում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված ձիուն․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ձին տեղում սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1627 դիտում article-date 10:26 07-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի եղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Սևոյանը և Արթուր Ղազարյանը։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի  քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր