slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count76314 դիտում article-date 11:38 30-04-2024
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ձիուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մոտ 1 կմ «Opel»-ը առաջ է ընթացել և կանգնել:

Բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 50-ամյա Արուսյակ Ա.-ն և 25-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով ձին սատկել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկնության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Օպերատիվ են գործել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկնաության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: 

Ավտոմեքենայի տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մանսուրյանն ու պարեկ Սամսոն Հավհաննիսյանը:

Իսկ ձիու ընկած վայրում տարածքը սահմանազատել են պարեկներ Արտաշես Միկիչյանն ու  Աղաբեկ Մինասյանը:  

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությու, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր