211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Նոր Արեշ 9-րդ փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1585 դիտում article-date 18:55 02-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցում բախվել են 27-ամյա Յուրի Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանը և կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր