211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

views-count2395 դիտում article-date 18:56 12-08-2025
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել նույն վաշտի պարեկներ Արման Հովհաննիսյանը և Ալբերտ Ադլյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր