211652_close_icon

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ կրակըն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ ժամանել են հրշեջների 5 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք․տեղում է Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5119 դիտում article-date 23:16 29-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից, շենքը կիսաքանդ է, որը կառուցված է եղել դեռ սովետական տարիներին։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՓԾ ճգնաժամային ծառայության ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, բժշկական անձնակազմը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, հետևաբար հրդեհը գազից չի առաջացել։

Ժամանել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

Լուսանկարներն՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր