Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 1-ին նրբանցքի 3/1 հասցեում գտնվող բենզինի պահեստում կրակ ու ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 6-րդ, 7-րդ, 2-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը:
Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Ալոյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Այրվում է ռեզերվուարում, ըստ նախնական տեղեկությունների, դատարկ գլանատակառ:
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և կատարվում են հովացման աշխատանքներ:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ:
Որպես ջրատար օգնություն ժամանել են նաև 1-ին և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները, իսկ այն պատկանում էր «Ran Oil» ընկերությանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։