211652_close_icon

TRIPP ուղում երրորդ կողմ կարող է ներգրավվել ՀՀ և ԱՄՆ համաձայնության դեպքում. Նիկոլ Փաշինյան

views-count334 դիտում article-date 17:39 29-09-2025
TRIPP ուղին քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ԵՄ-ն ՀՀ համար վստահելի գործընկեր է. «Մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Բայց կոռեկտության առումով ֆիքսվել է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»։

Նմանատիպ նյութեր