Իսրայելը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելի ավիացիան պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 72֊ժամյա հրադադարից հետո պաղեստինցի զինյալները վերսկսել են հրթիռային գնադակոծումներն Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ֊ը մերժել էր Իսրայելի՝ Գազայի հատվածում հրադադարը 72 ժամով երկարաձգելու առաջարկ։