Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Արմավիր ավտոկայանի և դրան հարակից բնակելի շենքերում ու սեփական տներում․ պատասխանատուների աշխատավայր գարշահոտը չի հասնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Արմավիր քաղաքից ահազանգեր ենք ստանում, որ քաղաքում անտանելի վիճակ է ստեղծվել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։
Պատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն է։
Բնակիչները նշում են, որ արդեն 1 ամսից ավելի է, այս հատվածում պետք է փոխվեն կոյուղատարերի համար նախատեսված հին խողովակները, սակայն 1 ամսից ավելի է, աշխատանքները տեղում «դոփում» են, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ 1 կմ-ից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1 ամիս է, որ «մեռել են տեղեկացնելով» Արմավիրի մարզպետարանին, Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա Ջուր»-ին, բայց ոչ մի օգուտ։ Իրենց երևի չի մտահոգում էս գարշահոտ կեղտոտ վիճակը։
Հետաքրքիր է՝ Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղյա՞կ է, որ իր նախկին ղեկավարած մարզում 1000-ավոր բնակիչներ, այդ թվում տարեցներ, երեխաներ, թոքերի հետ առողջական խնդիրներ ունեցողներ, ամեն օրը դիմավորում են նման էս կեղտի պայմաններում։ Գոնե մտածեն ու էս հակասանիտարական վիճակը օր առաջ վերացնեն, եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին՝ 2-3 օրվա աշխատանք է, բայց դե երևի նրանք առաջնորդվում են՝ «հոտը մեզ չի հասնում», «կամ եղունգ ունես գլուխդ քորի» վիճակով»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։