211652_close_icon
views-count2503 դիտում article-date 18:55 21-05-2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 115 թիրախի

Անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը «Գիդեոնի կառքեր» գործողության ընթացքում Գազայի հատվածի տարածքում գրոհել են 115 թիրախի վրա: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր Telegram ալիքում։

Գրոհի ենթարկված թիրախների թվում են «թշնամու զինվորների խմբեր, արձակման կայանքներ, ռազմական նպատակներով օգտագործվող կառույցներ, թունելներ»։

Դրա հետ մեկտեղ Իսրայելի ռազմածովային ուժերը ԻՊԲ-ի ցամաքային ստորաբաժանումների հետ համակարգված հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ շարունակում են թշնամու այն մարտիկների ոչնչացումը, որոնք մասնակցել են Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։

Նմանատիպ նյութեր