«Արցախի անկախության օրը ես շնորհավորում եմ հատկապես այն մարդկանց, որոնք հիմա Բաքվի բանտում են, բայց ավելի անկախ են, քան Հայաստանում գտնվող փոքրիկ խմբակի ներկայացուցիչները». Հովհաննես Իշխանյան
«Արցախի անկախությունը ձեռք է բերվել սերնդափոխությունների արդյունքում: Սա ասում եմ նրա համար, որպեսզի շատ չվհատվենք:
Հասկանում ենք, որ Մինսկի խումբն են լուծարում, Արցախն են ճանաչում Ադրբեջանի կազմում: Ամբողջությամբ փորձում են մեզ սթրեսի, ընկճախտի մեջ պահեն: Բայց պետք է հասկանանք, որ Արցախը, որը 1921 թվականին սովետական իշխանությունը փաստացի խլեց ու հանձնեց Ադրբեջանին, դրանից 70 տարի հետո ոչ սեպտեմբերի 2-ը կար, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Կար հավատը, կար սերնդափոխությունը, շարունակականությունը: Այդ հավատը մի օր տվեց իր արդյունքը եւ մեր ավագ սերունդը, ի վերջո, կարողացավ հասնել հաջողության՝ կամքով, բազուկով, խելքով: Եվ հետո նաեւ այդ անկախությունը ամրագրել»,-այսօր՝ Արցախի անկախության օրը «Հայելի» ակումբում ասաց գրող, լրագրող, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը եւ շարունակեց: «Խնդիր եղավ շարունակությունը: Կարծում եմ՝ այնքան էլ արմատական պատկերացնելի չէր, թե որտեղից ուր ենք գնում: Կամ, պարզապես, սխալ մարդիկ հայտնվեցին պաշտոններում եւ սխալ որոշումներ իրականացրեցին: Եվ անարդարությունների շրջանը բերեց, հանգեցրեց մի նոր, ավելի մեծ անարդարության ու այդ ամբողջ ջանքն ու եռանդը հանձնվեց բարբարոսներին»: Հովհաննես Իշխանյանը նշեց, որ թեեւ սեպտեմբերի 2-ը մենք չենք նշում Արցախում, սակայն այս հիշողությունը, այս ամսաթիվը պահպանելը մեզ բերելու է նոր ամսաթվերի, նոր հաջողությունների, չնայած, նրա խոսքով, այս իշխանության պարագայում մենք նոր անհաջողություններ ենք ունենալու:
«Հայաստանում ու աշխարհում նոր մտքի, կարողության ու զարգացման շրջան է: Եվ մենք՝ հայերս, ովքեր հետաքրքրված են մեր իրավունքների պաշտպանությամբ ու շահերով, այո, պետք է զարգանանք:
Երեկ էլ սեպտեմբերի 1-ն էր: Իզուր չի, որ Արցախի անկախության օրը գիտելիքի օրվան է հաջորդում: Պետք է գիտելիքով փորձենք հաղթել: Զգացմունքային դաշտը կարեւոր է, որովհետեւ զգացմունքային դաշտն է պահում մեր հավատը: Մեր հոգին այնտեղ է:
Բայց այդուհանդերձ, եթե զգացմունքային դաշտը կայուն է, մնում են գիտելիքները եւ միմյանց հետ համագործակցությունը, որովհետեւ Արցախի վերադարձը մեկ կամ երկու հոգու բան չէ: