211652_close_icon
views-count1111 դիտում article-date 22:44 14-09-2025

Դուք փտած եք ավելի, քան փտած էր Սովետական միությունը վերջին տարիներին․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իրականում մեզ Արարատը պետք չի, մեզ պետք է վերականգնել մեր իրավունքներն, արդարությունն ու ազատությունը, որով ձեռք ենք բերելու նաև Արարատը:

Էն ջրային, ճանապարհային, էներգետիկ ռեսուրսները, որից զրկել են մեզ՝ ցեղասպանություն իրականացնելով:

Ուզում եք զինանշանից էլ հանեք, դա չի փոխում դավաճանության, ուրացման, սուտասանության, գողության, կեղծարարության էությունը մանր խմբակի բոլոր անդամների:

Դուք փտած եք ավելի, քան փտած էր Սովետական միությունը վերջին տարիներին և Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի սկզբին:

Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է, ուր էլ քայլեք, բոլորը մատով ցույց են տալու իրենց երեխաներին, որ Շուշին դուք եք հանձնել, և ազգի դասալիք վախկոտները ձեզ չեն փրկելու այլևս՝ իրենց վախկոտությունը թաքցնելով Արցախին հայհոյելով:

Նմանատիպ նյութեր