211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը «պերֆերատոր»-ով պատահաբար դիպել է բարձր լարման տակ գտնվող մալուխին և «2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել «Այրվածքաբանության Ազգային կենտրոն»

views-count6739 դիտում article-date 12:06 02-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 31-իn արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի մոտ աշխատանք կատարելիս այրվածք ստանալու հետևանքով «2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության Ազգային կենտրոն»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ն է, ով ժամը 09։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 2Ա հասցեում գործընկերոջ հետ կատարել է բարձր հաճախականության լարման էլեկտրական մալուխների փոխարինման աշխատանքներ և Կարեն Հ․-ն էլեկտրական հարվածող մուրճով (պերֆերատոր) պատահաբար դիպել է գործող բարձր լարման տակ գտնվող մալուխին, ինչի հետևանքով առաջացած կարճ միացման պատճառով ստացել է մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր