Արտառոց դեպք՝ Երևանում․ 32-ամյա կինը «Տոնոյան» բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո «քթի ծայրի շրջանի այրվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթի ծայրի շրջանի այրվածք հարցականով» 4-րդ աստիճան, 3 շաբաթ ուշացած» «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Ելիզավետա Ա․-ն է, ում հուլիսի 11-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնում բժիշկ՝ Բագրատ Գևորգյանը վիրահատել է քթի խեցիների և միջնապատի հատվածներում, որից հետո նրա քթի ծայրի և խոռոչների շրջանում առաջացել են այրվածքի նմանվող վերքեր։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։