Քվեարկել եմ հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ Կապանի․ Գևորգ Փարսյան
«Շանթ դաշինքի» Կապանի համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ քվեարկել է հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ քաղաքի, գրում է news.am-ը։
«Հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ Կապանի», — ասել է Փարսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել։
Նա նաև հաջողություն է մաղթել ընտրությունների բոլոր մասնակիցներին և քաղաքացիներին կոչ արել ազատ ու անկաշկանդ արտահայտել իրենց կամքը։
Հիշեցնենք, որ կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 12 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։