211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Մրգավանում 20-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր հայտնվել գերեզամանոցում․ 4 վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3892 դիտում article-date 12:06 28-08-2025
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր հայտնվել գերեզմանատան տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, 23-ամյա Հարություն Մ․-ն, 22-ամյա Էրիկ Վ․-ն, 22-ամյա Գևորգ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից Հարություն Մ․-ն և Գևորգ Թ․-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս էն բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակ պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Վահան Սանթելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտաշ Միկիչյանը և Անուշավան Սաղոյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր