211652_close_icon
views-count3028 դիտում article-date 17:24 26-08-2025

Դատարանը մերժեց պաշտպանի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց՝ դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատավորը սակայն մերժեց պաշտպան Մակինյանի միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Սարգսյանի գործը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:

Նմանատիպ նյութեր