3392 դիտում
16:45 14-02-2020
Դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել է պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1004968.html]Արմենպրես[/url]»-ը, Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով: Պաշտպանների պնդմամբ՝ գործը պետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը:
Դատարանն արձանագրել էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով է կատարում նախաքննությունը, միևնույն է, հսկողությունն իրականացնում է դատախազությունը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Տարոնի Սանասարյանի, Սամվել Օլեգի Ադյանի, Գևորգ Ռոբերտի Խաչատրյանի, Տարոն Մարտիրոսի Ավետիսյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Կիմի Բալայանին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Նմանատիպ նյութեր
2881 դիտում
15:00 22-08-2016
Հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը կլինի. Դավիթ Սանասարյանի փաստաբան
10307 դիտում
19:35 16-01-2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
Այս բաժնից
553 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
964 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան