211652_close_icon

Երևանում ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը. իր տան հարևանությամբ բախվել են «Opel»-ն ու նրա ծառայողական «Toyota»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4414 դիտում article-date 10:28 15-08-2025
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մկրտչյանն ու Գևորգ Սարգսյանը: 
 
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով` «Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել: 

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր