45710 դիտում
10:33 22-12-2023
Բնակիչներն ասում էին. «Եթե առանց մեր ահազանգի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը ժամանեց դեպքի վայր, ապա վստահ ենք, որ մահաբեր կամրջի հարցը կլուծվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը այցելել է Հաղթանակ թաղամաս՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ», և տեղում հանձնարարականններ է տվել՝ գյուղի ինքնաշեն կամրջի վերանորոգման համար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետի հետ էին համապատասխան բաժինների պետերը:
Տեղում թաղապետը հանդիպեց նաև բնակիչների հետ, որից հետո արդեն հանձնարարականներ տվեց, որպեսզի այսօրվանից սկսեն ինքնաշեն կամրջի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում ժամանակավոր տեղադրել պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, իսկ գարնանը թաղապետարանը իր միջոցներիհ հաշվին ոչ միայն հիմնովին կվերանորոգի կամուրջը, այլև կլայնացնի:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Ճիշտն ասած՝ այս խնդրի մասին բազմիցս տեղեկացրել ենք թաղապետարան, բազմաթիվ անգամներ ավտոմեքենաներ են ընկել ջրանցքը, հիմնականում՝ գիշերային ժամերին: Ամեն անգամ, երբ դիմել ենք թաղապետարան, խոստացել են, որ կգան ու տեղում կուսումնասիրեն խնդիրը, սակայն այդպես էլ չէին գալիս: Մի քանի թաղապետ ենք փոխել ու բոլորն էլ մեր ահազանգից հետո ասում էին՝ «առավոտյան կլինենք էդտեղ ու կաշխատենք խնդրին լուծում տալ», բայց աննպատակ սպասում էինք: Այսօր, ճիշտն ասած, անակնկալի եկանք, երբ իմացանք, որ առանց մեր ահազանգերի թաղապետ Ռ. Մխիթարյանը եկել ու տեղում ծանոթանում է խնդրին: Միայն դա բավարար է, որ մեզ հավատ ներշնչի, որ նա իրոք ժողովրդի մի մասնիկն է ու այս խնդրին վերջ կտա: Ճիշտ է, հիմա ձմեռ է, աշխատանքները մի քիչ դժվար է կատարել, բայց ոչինչ, երկար տարիներ սպասել ենք, որ կամուրջը կդառնա երթևեկության համար անվտանգ, որ նախկին թաղապետերը խոստանում էին խնդիրը լուծել, ու այդ ամենը լոկ խոտումներ էր, իսկ հիմա վստահ ենք, որ որոշ ժամանակ անց թաղապետի ու նրա թիմի շնորհիվ այս կամուրջը կդառնա ավելի անվտանգ ու ապահով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում՝ «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել էր և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։
Քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս էր բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզել են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+