211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու Գեղարքունիքի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19025 դիտում article-date 17:51 12-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 8-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Էդգար Ե.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի «Փիրուզե լողափ»-ի մոտ բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային: 
 
Վթարի հետևանով Մեսրոպ Հ.-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Շ. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչակնա վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր