211652_close_icon

Հրդեհ՝ Կոտայքի մարզում. Զովունիում բնակչի տան շինության տանիքի փայտե կառուցատարերում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1777 դիտում article-date 17:33 08-08-2025
Այսօր՝ օգոստոսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 98 տանը կից դատարկ շինության տանիքում։

Այրվել են մոտ 200 քմ փայտե կառուցատարեր։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր