211652_close_icon

Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ միջնակարգ դպրոցի բակում 9-ամյա երեխաների միջև վիճաբանություն է առաջացել․ նրանցից մեկը «քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

views-count1684 դիտում article-date 11:51 18-01-2026
Հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա Դ․ Բ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում միջնակարգ  դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Դ․ Բ․-ի և իր համադասարանցիներ 9-ամյա Ա․ Գ․-ի և 9-ամյա Գ․ Պ․-ի  միջև, որի ժամանակ Ա․ Գ․-նը և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր