211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում. վարորդի և 2 երիտասարդ տղայի շնորհիվ ավտոմեքենան մոխրի չվերածվեց. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2752 դիտում article-date 16:16 07-08-2025
Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ագային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Սարո Չ.-ին պատկանող «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդն ու հարևանությամբ գործող ինչ-որ ընկերությունում աշխատող 2 երիտասարդ տղաներ, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արսեն Մարգարյանն ու Արման Բագրատյանը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վարորդն էլ հրաժարվեց պարեկային ծառայությունից:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր