211652_close_icon
views-count457 դիտում article-date 11:34 11-09-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում բնակելի շենքի տանիքը մոխրի չվերածվեց․ օպերատիվ են գործել նաև պարեկներն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Տեղում հրշեջների օպերատիվ և ճիշտ գործունեությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն, հակառակ դեպքում շենքի ամբողջ տանիքը մոխրի կվերածվեր։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացրել մինչև աշխատանքների ավարտը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր